00:00:00

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 28-րդ նիստի օրակարգում ներառված է ԼՂ հարցը․ քննարկման օրը հայտնի է

18:38, 25 նոյեմբեր 2021

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 28-րդ նիստին, որը կայանալու է Ստոկհոլմում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նիստի ժամանակ նախատեսվում են կազմակերպության գործունեության հեռանկարներին և աշխատանքի արդյունքներին առնչվող հարցեր։ «Քննարկվելու են նաև ԵԱՀԿ տարածքում, այդ թվում՝ Ուկրաինայի արևելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորմանը, Անդրկովկասում կայունությանն ուղղված հարցերը: Օրակարգի թեմաներից մեկը կլինի նաև Աֆղանստանում իրավիճակի զարգացումը»,- ասել է Զախարովան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր