00:00:00

Կային որոշակի խնդիրներ, բայց հիմա Շուռնուխի նոր թաղամասի կառուցման աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են. Ղուլարյան

14:29, 25 նոյեմբեր 2021

Շուռնուխի նոր թաղամասի կառուցման աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը` պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպես է ընթանում Շուռնուխի նոր թաղամասի շինարարությունը: Ղուլարյանը նշեց, որ շինարարությունն ընթացքի մեջ է, կային որոշակի խնդիրներ, բայց հիմա աշխատանքները վերսկսված են ամբողջ թափով: «Շաբաթ օրն այնտեղ ենք եղել։ Աշխատանքներն ընթանում են և հույս ունենք, որ պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2022 թվականի առաջին կիսամյակում ամբողջությամբ կավարտենք»,-նշեց Ղուլարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր