00:00:00

Վանաձորում գործադուլ են անում. Տնօրենին ազատել են աշխատանքից

18:20, 25 նոյեմբեր 2021

Երկու օր է Այսօր Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի աշխատակիցները գործադուլ են հայտարարել հայտարարել։ Նոյեմբերի 24-ի առավոտյան աշխատակիցները եկել են աշխատանքի եւ տեղեկացել, որ իրենց տնօրեն Սյուզաննա Բալայանն ազատված է աշխատանքից: Գրում է Aravot.am-ը։ Վերջիններս նշել են, որ իրենք տեղյակ չեն, թե ինչն է եղել մեկ գիշերվա մեջ տնօրենին աշխատանքից ազատելու պատճառը. «Մենք պատճառ չգիտենք, հենց դրա համար ենք դուրս եկել, որ իմանանք պատճառն ինչ է, որ մեր տնօրենին ազատել են աշխատանքից: Եթե տնօրեն չկա, կնիքը չի դրվելու, մենք ինչի՞ ենք աշխատում: Մարդիկ եկել են աշխատանքի վայրից լիցենզիայի, առանց կնիքի լիցենզիա են տալիս հիմնարկում»: Լրագրողների հետ զրույցում թիվ 1 պոլիկլինիկայի փոխտնօրեն Լիանա Ղազարյանն ասել է, թե տնօրենի աշխատանքից ազատելը քաղաքական ենթատեքստ չունի. «Մենք թույլ չենք տալիս, որ քաղաքական գործընթացները մեր պոլիկլինիկական գործերին խառնվեն: Ամեն դեքում մենք պասիվ ենք նման գործերից»: Մինչդեռ լուրեր են շրջանառվում, որ Սյուզաննա Բալայանն աշխատանքից ազատվել է ֆեյսբուքում մարզպետ Արամ Խաչատրյանին, ով նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջիկա ընտրություններում առաջադրված է Վանաձորի քաղաքապետի պաշտոնում՝ վարկաբեկող գրառում հավանելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր