00:00:00

Գիտենք Վանաձորի ու վանաձորցու խնդիրները․ Կարեն Էդարյանը՝ քարոզարշավի, իր շանսերի մասին

13:55, 25 նոյեմբեր 2021

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 կուսակցություն: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններին կմասնակցի «Ասլանյան» դաշինքով ու կներկայանա ցուցակի առաջին համարով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Էդգար Բոջուկյանը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Հրանտ Այվազյանը: «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության» ցուցակի առաջին համարը Կարեն Էդարյանն է: «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում է Վազգեն Թորոսյանը, որը նախկինում եղել է ոստիկանության Վանաձորի Տարոնի, այնուհետև՝ Բազումի բաժնի պետը: «Հայրենիք» կուսակցության թեկնածուն Վահե Դոխոյանն է: Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի տեղակալ Արկադի Փելեշյանը կգլխավորի «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» համամասնական ցուցակը: «Ապրելու երկիր» կուսակցությունը եւս մասնակցելու է Վանաձորի ՏԻՄ ընտրություններին: Ցուցակը գլխավորում է Վանաձորում գործող «Դիետ» կաթնամթերք արտադրող ընկերության տնօրեն Արտավազդ Ալավերդյանը: ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Կոմունիստների համամասնական ցուցակը գլխավորում է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը։ Ընթացող նախընտրական քարոզարշավի, նախընտրական Վանաձորում տիրող իրավիճակի մասին Irakanum.am-ը զրուցել է «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Կարեն Էդարյանի հետ։  Ընթացող նախընտրական քարոզարշավը Էդարյանը նորմալ է գնահատում, քարոզարշավն էլ իրականացնում են դասական ձևով։ «Հանդիպումներ ենք ունենում ժողովրդի հետ, ներկայացնում ենք մեր ծրագրերը, խոսում իրենց հետ, լսում նաև իրենց կողմից առաջարկներ»,- ասաց Էդարյանը, հավելելով, որ նախընտրական իրավիճակը Վանաձորում հանգիստ է։ Նա ասաց, որ ամենօրյա շփումների մեջ է ժողովրդի հետ։ Լինելով ծնունդով Վանաձորից հստակ գիտի, ինչ խնդիրներ կան, ինչ պետք է անել և որտեղից սկսել։ «Խնդիրներ շատ կան, հատկապես տնակային ավանների հետ կապված, ինչքան որ խնդիր կա երեևի այս քաղաքն ունի»,- ասաց նա։ Միաժամանակ «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության» քաղաքապետի թեկնածուն նկատեց ժողովուրդը հիասթափված է։ Ընտրություններին հնարավոր ակտիվ մասնակցություն կլինի, թե ոչ, այս պահին չի կարող ասել։ «Անկանխատեսելի է չեմ կարող ասել, ժողովուրդն էս ամեն ինչից հիասթափված է, բայց հույս ունեմ, որ կլինի ակտիվ մասնակցություն»,- ասաց նա։ Կարեն Էդարյանն ասաց, որ իր շանսերը բարձր է գնահատում։ Իրեն Վանաձորում շատերն են ճանաչում։ Առաջադրվել է «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության» ցուցակով, որովհետև վարքաբեկված կուսակցություն չէ, հավաքվել են բանիմաց ու գրագետ մարդիկ, ովքեր ունեն հստակ ծրագրեր ու անելիքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր