00:00:00

Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ մեքենա ձեռք կբերվի

17:31, 25 նոյեմբեր 2021

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի մեքենա ձեռք կբերվի։ Որոշումն ընդունվեց Կառավարության նոյեմբերի 25-ի նիստում՝ չզկուցվող հարցերի փաթեթով։ Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար, և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ ու նպատակահարմար չեն։ Գնումը կիրականացվի Ազգային ժողովին 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին։ Որոշման նախագծով՝ գնումը կկատարվի պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, քանի որ, ըստ հիմնավորման, «պահանջը տվյալ պահի դրությամբ համարվում է հրատապ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր