00:00:00

Կապան-Ճակատենում ուղևորափոխադրում կիրականացվի «ՈւԱԶ» մեքենաներով

17:22, 25 նոյեմբեր 2021

Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում որոշվեց 400 միլիոն դրամ հատկացնել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին` մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն, հրատապ ծրագրեր իրականացնելու համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, թե այս մեթոդով կկարողանան ավելի հրատապ հարցեր լուծել. «Երբ Սյունիքում էինք, տեսանք, որ կաա անհրաժեշտություն Կապան-Ճակատեն ներհամայնքային տրանսպորտի, եւ գնվեց երկու «ՈւԱԶ» մակնիշի մեքենա, որոնք հիմա կանոնավոր ուղևորափոխադրմամբ են զբաղվում», - ասաց նա: Նախարարի խոսքով՝ Սյունիքում 7 ճանապարհից մեկը` Տաթև-Աղվանին, ամբողջովին պատրաստ է ու երթևեկելի, գլխավոր դժվարությունը Տաթևի ձորի որոշակի հատվածներում է, և Տաթև-Լծեն ճանապարհը դրա համար է կառուցվում, որ շրջանցեն այդ հատվածը և ավելի շուտ դուրս գան Սիսիան։ «Մյուս վեց ճանապարհների վրա աշխատանքները բավականին ակտիվ տեմպով ընթանում են, բայց Ձեր հանձնարարությամբ հիմա ևս երեք ճանապարհ ենք դիտարկում։ Դրանք հիմա քննարկման փուլում են»,–հայտնեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր