00:00:00

Այդ ճանապարհն այդ գնով մեզ պետք չէ․ ապաշրջափակումը հետևանք պետք է լիներ Արցախի հարցի լուծմանը

17:16, 25 նոյեմբեր 2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել։ «Մեզ պետք չի Սյունիքով Ադրբեջան այդ ճանապարհը, որովհետև մենք այդքան բեռ, օրինակ՝ երկաթուղային, Իրան տեղափոխելու չունենք, չունենք նաև անվտանգային երաշխիքներ, այդ ճանապարհն այդ գնով մեզ պետք չէ:
Այդ նոր ճանապարհի մեջ չկա տնտեսություն, կա թյուրքական շահ, որովհետև այդ ճանապարհը պետք է Թուրքիային և պանթյուրքիզմով տառապողներին: Ապաշրջափակումը, ճանապարհների բացումը հետևանք պետք է լինեին Արցախի հարցի լուծմանը: Եթե որևէ մեկն այսօր կասի, որ Արցախի հարցը լուծված է, ուրեմն նա թուրք է, որովհետև դա ասում է Ալիևը: Եթե հարցը լուծված չէ, հետևանքները կոնֆլիկտի ինչպես ես վերացնում: Այդ ճանապարհը պետք է բացառապես թուրքերին և թյուրքերին և ես կարող եմ դա ապացուցել ցանկացած մարդու՝ Նիկոլից սկսած: Անբարոյականություն է, երբ դու չես լուծել քո ազգային իղձը, բայց անձնական շահը գերադասելով մտնում ես առևտրի մեջ թուրքերի հետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր