00:00:00

Հեռախոսազրույց՝ Իսրայելի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են հայ-իսրայելական հարաբերությունները

16:58, 25 նոյեմբեր 2021

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ: ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական առկա հարաբերությունները և հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր