00:00:00

Արագածոտնում Ford Galaxy-ն մերկասառույցի պատճառով կողաշրջվել և հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

12:29, 25 նոյեմբեր 2021 Պատահարներ

Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:50-ի սահմաններում Ford Galaxy ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի  91-րդ կմ հատվածում՝  Գեղարոտ-Ջամշլու ճանապարհահատվածում  դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:    Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի բժիշկները: Կայքի փոխանցմամբ, վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր