00:00:00

Մենք ուզում ենք, որ դպրոցի տնօրենը հնարավորինս քիչ զբաղվի դուռ-լուսամուտ-տանիք-խողովակ-«մետլախ» հարցերով. Փաշինյան

16:20, 25 նոյեմբեր 2021

Մենք շարունակում ենք հանրակրթության ոլորտում կարևոր ու սկզբունքային բարեփոխումները եւ այս օրենքի ընդունումով մենք շատ մեծ եւ տեսանելի փոփոխություններ կուենանք հանրկրթության ոլորտում,: Այս մասին կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին: «Մենք ուզում ենք, որ դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության բովանդակության վրա ու հնարավորինս քիչ զբաղվի դուռ-լուսամուտ-տանիք-խողովակ-«մետլախ» ու այլ հարցերով, դրա համար մենք դպրոցի վարչատնտեսական մասի կառավարումն առանձնացնում ենք կրթական մասից», - ասաց նա: Վարչապետի խոսքով՝ կրթական քաղաքականությունը հանրակրթության ոլորտում պետության ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքականությունն է ու այդտեղ պետք է կառավարությունը ունենա որոշակի լծակներ՝ վարելու այդ քաղաքականությունը: Նա ասաց, թե նշանակված տնօրենները մեկ տարվա ընթացքում լինելու են անձեռնմխելի, իսկ մեկ տարուց հետո խորհուրդները հնարավորություն կունենան նրանց անվստահություն հայտնել: «Սա լրջագույն բարեփոխում է: Իհարկե, հեշտ չի լինելու, որովհետև ամեն փոփոխություն խնդիրներ է բերելու, բայց մենք պետք է ունենանք վճռականություն՝ այդ ճանապարհով գնալու», - հայտարարեց Փաշինյանը: Նշենք, որ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում հավանություն տվեց «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին եւ այն համարեց անհետաձգելի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր