00:00:00

Վրաերթ՝ Բաղրամյան պողոտայում. 24–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

10:39, 25 նոյեմբեր 2021

Նոյեմբերի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմանում Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 25 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 53-ամյա Ռոբերտ Բարսեղյանին, գրում է shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր