00:00:00

Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց փոխվարչապետ․ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանը

14:20, 25 նոյեմբեր 2021

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ: Հրամանագիրը ստորագրվել է՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։ Հիշեցնենք, որ երեկ Համբարձում Մաթևոսյանն ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնից, փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել, երբ Արշակ Կարապետյանի հրաժարականից հետո Սուրեն Պապիկյանը նշանակվել էր պաշտպանության նախարար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր