00:00:00

Հայտնի է Տավուշում զոհված զինծառայողի անունը․ նա 19 տարեկան էր

22:04, 24 նոյեմբեր 2021

Նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ծամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ Հիշեցնենք, որ հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողի մասին Irakanum.am-ը գրել էր քիչ առաջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր