00:00:00

Վրաստանում COVID 19-ից բուժվելուց հետո քաղաքացին կունենա կանաչ կարգավիճակ

21:29, 24 նոյեմբեր 2021

Կորոնավիրուսից բուժվելուց հետո անձը կունենա մշտական ​​կանաչ կարգավիճակ։ Այս մասին այսօր տեղի ունեցած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։ Ըստ Ղիբրաձեի՝ կանաչ կարգավիճակ կտրվի  նաև այն անձին, ով կատարել է 72-ժամյա վավերականության PCR թեստ, ինչպես նաև, եթե անձը 24-ժամյա վավերացման հակագենի թեստ ունի: «Ուզում եմ ևս մեկ անգամ պարզաբանել, թե ինչ է կանաչ կարգավիճակը և որ հաստատություններում պետք կլինի օգտագործել այն։  Կանաչ կարգավիճակ տրվում է այն մարդուն, ով ամբողջությամբ պատվաստվել է, այսինքն՝ ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժին։  Վարակվել է Քովիդ 19-ով, լաբորատոր հաստատված դեպքից պետք է անցած լինի 14 օր»,- հայտարարել է Գիորգի Ղիբրաձեն։ Աղբյուր՝ Aliq.ge

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր