00:00:00

Մարզպետից՝ փոխվարչապետ․ Համբարձում Մաթևոսյանը նոր պաշտոն կստանա

21:14, 24 նոյեմբեր 2021

Irakanum.am-ի տեղեկություններով Արմավիրի գործող մարզպետ Համբարձում Մաթևոսյանը առաջիկա օրերին կնշանակվի փոխվարչապետի պաշտոնում։ Մաթևոսյանը կփոխարինի Սուրեն Պապիկյանին, ով նշանակվել էր Պաշտպանության նախարար։ Նիկոլ Փաշինյանը՝ փոխվարչապետ նշանակելու հարցում վերջնական որոշում չուներ։ Այս ընթացքում քննարկվում էր հավանական մի քանի թեկնածուի անուն։ Սկզբում տեղեկություններ կային, որ փոխվարչապետի պաշտոնին նշանակվելու է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Ավելի ուշ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է հավակնում այդ պաշտոնին։ Մամուլը գրեց նաև Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի մասին ևս, սակայն այս պահի տեղեկություններով Փաշինյանի որոշումը կանգ է առել Արմավիրի երիտասարդ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի վրա։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր