00:00:00

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է 5 երկրի քաղաքացիների դեմ սահմանված պատժամիջոցները՝ մարդու իրավունքների խախտման համար

20:59, 24 նոյեմբեր 2021

Եվրամիության 27 երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ռեժիմի մեկ տարով երկարաձգումը, որոնք սահմանվել են հինգ պետությունների քաղաքացիների նկատմամբ: Նոյեմբերի 24-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Բրյուսելում Եվրամիության ինստիտուտների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դեսպանները համաձայնեցրին մարդու իրավուքների խախտման համար պատժամիջոցային ռեժիմի երկարաձգումը: (ԵՄ-ի) Խորհրդի պաշտոնական որոշումն սպասվում Է հաջորդ շաբաթ»,- հայտնել Է նա: Այդ սեւ ցանկում ներառված են 15 ֆիզիկական անձ եւ չորս կազմակերպություն հինգ պետություններից՝ Չինաստանից, Ռուսաստանից, Լիբիայից, Հարավային Սուդանից եւ Հյուսիսային Կորեայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր