00:00:00

Կայացել է«Տիեզերական սարքաշինության և ռոբոտաշինության ոլորտների առաջխաղացում» դրամաշնորհային մրցույթի տեղեկատվական հանդիպումը

17:37, 24 նոյեմբեր 2021

Նոյեմբերի 22-ին #COWO-ում տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված «Տիեզերական սարքաշինության և ռոբոտաշինության ոլորտների առաջխաղացում» դրամաշնորհային մրցույթի տեղեկատվական հանդիպումը:
Քննարկմանը ներկա է եղել ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը: Ծրագրերի կառավարման և ֆանդրեյզինգի մենթոր Տիգրան Սուքիասյանը մանրամասն ներկայացրել է դրամաշնորհային ծրագրի բովանդակությունը, բաղադրիչները, դիմելու կարգի և ժամկետների վերաբերյալ մանրամասներ: Այնուհետև, նախարարի խորհրդականը, ԲՏԱ նախարարության պատասխանատու վարչությունների ներկայացուցիչները պատասխանել են ներկաների հարցերին:
? Մրցույթին կարող եք դիմել մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը: Դիմելու կարգի և մասնակցության վերաբերյալ մանրամասները՝ https://hti.am/main.php?lang=1&page_id=824 :

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր