00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 860 նոր դեպք. մահացել է 28 քաղաքացի

15:12, 24 նոյեմբեր 2021

Հայաստանում նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 860 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 335738 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2326835 վերջին մեկ օրում` 8313 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 17088 պացիենտ. Մեկ օրում նվազել է 107-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 309861 անձ` վերջին մեկ օրում 939 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 7379 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1410 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր