00:00:00

Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակվելու առթիվ

14:29, 24 նոյեմբեր 2021 Արտաքին քաղաքականություն

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Սուրեն Ռաֆիկի
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Համոզմունք եմ հայտնում, որ Ձեր գործունեությունն այս բարձր և պատասխանատու պաշտոնում կնպաստի մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը՝ ի շահ խաղաղության և միջազգային անվտանգության։ Հարգելի Սուրեն Ռաֆիկի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր