00:00:00

Ինչպես է լուռ եւ փոխհամաձայնեցված հանձնվում հայրենիքը

17:55, 17 նոյեմբեր 2021 Հասարակություն

Երեկ պատերազմ էր։ Այսօր մենք դեռ չգիտենք հայկական կողմի զոհերի, անհետ կորածների եւ վիրավորների իրական թիվը։ Չգիտենք նաեւ, թե իրականում քանի դիրք ենք կորցրել։ Խոսում եմ հրամանատարներից մեկի հետ՝ պատասխանը խիստ օդերեւութաբանական է՝ ձյուն է, մառախուղ է, դեռ ոչինչ վերջնական պարզել չենք կարողանում։ Երեկվանից կապի մեջ եմ այդ դիրքերում ծառայողների ընտանիքների հետ ու նրանցից շատերը արդբեջանական տելեգրամ ալիքներում ցփնված սարսափելի տեսանյութերում ճանաչել են իրենց ամուսիններին, որդիներին, հայրերին։ Պաշտոնապես խոսում են 12 գերու մասին։ Վանաձորի Դոցի զորամասի պայմանագրայիններից որեւէ տեղեկություն չկա։ Նրանք չկան հաստատված գերիների մեջ։ Բնականաբար, խոսել եմ նաեւ պաշտնապության նախարարության հետ եւ այս պահին Դոցի տղաների գտնվելու վայրը համարվում է անհայտ։ Ոչ ոք ոչինչ չգիտի։ Ոչ ոք չգիտի՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի ինքնիշխան սահմաններում։ Իշխանություն չկա։ Ընդդիմություն չկա։ Ընդդիմությունը մեկը մյուսի հետեւից Նիկոլի հրաժարականը պահանջող «ահասարսուռ» հայտարարություն է անում, իսկ երեկ երեկոյան, երբ հրապարակում հավաքվել էին Իշխանասարի դիրքերում ծառայող զինվորների եւ պայմանագրայինների ծնողները, որոնք այդ սարսափելի տեսանյութերում ճանաչել էին իրենց որդիներին, նմուշի համար անգամ մեկ ընդդիմադիր պատգամավոր հրապարակում՝ ծնողների կողքին չկա։ Ավելին, պարզվեց, երեկ, երբ ԱԺ-ն պիտի քննարկեր ընդդիմության ներկայացրած՝ ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների հարցը, նիստը չկայացավ, որովհետեւ հիմնական զեկուցողը չեշիրյան կատվի նման անէացել էր ու պատճառն այն էր, որ իրենց իսկ նախաձեռնած այդ կարեւոր հարցի քննարկման ժամանակ ընդդիմությունը որոշել էր բոյկոտել այս քառօրյան։
Ու թող մեկը համարձակվի ասել, որ այս ամենը ոչ թե հստակ պայմանավորված սցենար է, այլ դիլետանտիզմ, անմեղսունակություն ու քաղաքական իդիոտիզմ։ Ի դեպ, մինչեւ երեկ Սեւ լճի, Որոտանի, Շուռնուխի հատվածները ադրբեջանական համարող Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում «վդրուգ» հայտարարում է, որ մայիսի 12-ից Ադրբեջանը օկուպացրել է 41 քառակուսի կիլոմետր Հայաստանի սուվերեն տարածքից։ Էս էլ էսպես։   Նաիրա Զոհրաբյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր