00:00:00

Ռուսաստանը կշարունակի քայլեր ձեռնարկել ԼՂ-ում իրավիճակը կայունացնելու համար․ Պուտին

03:36, 16 նոյեմբեր 2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրադրությունը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր