00:00:00

Երևանի Կենտրոնական ավտոկայանի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել

02:35, 16 նոյեմբեր 2021 Պատահարներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 15-ին, ժամը 15։16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կենտրոնական ավտոկայանի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հայտնաբերվածը «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ է՝ առանց պայթուցիչի։ Ըստ աղբյուրի՝ սՍակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր