00:00:00

Արթուր Հովհաննիսյանն ընտրվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար

23:52, 15 նոյեմբեր 2021

«Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության քարտուղար է ընտրվել պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացնում են խմբակցությունից: Ավելի վաղ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Վերջինս նշանակվել է Շիրակի մարզպետ: Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ այսօրվանից կկատարեմ խմբակցության քարտուղարի պարտականությունները։ Շնորհակալ եմ մեր երկրի համար կարևորագույն այս շրջափուլում նման վստահության համար։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր