00:00:00

Իշխանությունները փորձում են ներսում կոտրել դիմադրությունը, պատահական չէ, որ դա անում են Սյունիքում. Արթուր Խաչատրյան

23:07, 15 նոյեմբեր 2021

Որքան օղակը Սյունիքի շուրջ սեղմվում է, որքան զարգացումները դառնում են ավելի վտանմգավոր եւ երկիրը արգելակները կորցրած գնացքի նման գահավիժում է ցած, այնքան իշխանությունները փորձում են ներսում կոտրել դիմադրությունը, բռնաճնշումներով լռեցնեն քաղաքական ուժերին, հասարակական խմբերին եւ անհատներին, որոնք փորձում են իրենց ձայնը բարձրացնել եւ կասեցնել այս իշխանությունների գործողությունները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Վարդաշեն» ՔԿՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Փոխանակ այդ մանդատը, պողպատե մուրճը օգտագործեն Հայաստանը հակառակորդներց փրկելու համար, մարդիկ դա օգտագործում են ներսում իրենց բռնակալական դիրքերն ամրապնդելու համար: Պատահական չէ, որ հենց Սյունիքում, որտեղ ծավալվում են ազգի համար ճակատագրական իրադարձություններ, հենց Սյունիքի համայնքապետերն են գտնվում անազատության մեջ: Սրանք են մեր իշխանությունների առաջնահերթությունները՝ թույլ չտալ, որ երկրի ներսում լինի ընդդիմությունը, որը կկարողանա կանխել պետության ու ազգի վախճանը»,-ասաց նա: Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել, ինչը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան։ Դատավոր Արմեն Դանիելյանն այսօր  Արթուր Սարգսյանին  կրկին կալանավորելու որոշում է կայացրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր