00:00:00

Արտակարգ դեպք կենտրոնական ավտոկայանի մոտ՝ կանգառում, հայտնաբերվել է մարտական նռնակ

22:00, 15 նոյեմբեր 2021 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 15-ին,  արտակարգ  դեպք է տեղի ունեցել. Ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ կենտրոնական ավտոկայանի հարևանությամբ գտնվող կանգառում մարտական  նռնակ կա: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին: Օպերատիվորեն ժամանել է նաև  Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Ժամանած  ԱԻՆ սակրավորները կարողացան նռնակը վնասազերծել և այն տեղափոխում են անվտանգ վայր: Դեպքի վայր է ժամանել նաև  ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր