00:00:00

Ադրբեջանը մերժում է. հայկական կողմը բանակցում է աճյունների որոնումները վերսկսելու համար

18:14, 15 նոյեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախյան պատերազմում զոհվածների աճյունների ու անհետ կորած զինծառայողների որոնումների վերսկսման շուրջ Արցախի ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը բանակցություններ է վարում, տեղեկանում ենք գերատեսչության Facebook–ի էջից։ «Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ»,– ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նոյեմբերի 13-ին ԱԻՊԾ–ն հայտնել էր, որ աճյունների որոնողական աշխատանքները դադարեցված են ս.թ. հոկտեմբերի 18-ից։ Դրանից հետո որոնումներ իրականացնելու` հայկական կողմի բոլոր առաջարկներն Ադրբեջանը տարբեր պատրվակներով մերժել է։ Հիշեցնենք` 2020 թվականի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ առաքելության և ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ, Շուշիում սկսվեց որոնողական, դիերի հայտնաբերման և փոխանակման գործընթացը։ Այդ օրն առաջին անգամ հայերն ու ադրբեջանցիները դեմ առ դեմ հանդիպեցին և բանակցեցին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և Ադրբեջանի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր