Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ փոխվարչապետ կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Մեզ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հակված է նրան նմանակելու այդ պաշտոնին։

Առայժմ, սակայն նման առաջարկությամբ Նիկոլ Փաշինյանը չի դիմել նախագահ Արմեն Սարգսյանին։ Նախագահականից Irakanum.am-ին հայտնեցին, որ փոխվարչապետ նշանակելու առաջարկություն իրենք Նիկոլ Փաշինյանից դեռ չեն ստացել։

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ազատվեց պաշտոնից, նշանակվելով Պաշտպանության նախարար։

Irakanum.am