00:00:00

Զորամասում մարդ դանակահարած և դատվածությունը թաքցրած Սուրեն Պապիկյանը կնշանակվի պաշտպանության նախարար

16:52, 15 նոյեմբեր 2021

Ըստ մամուլում տարածված տեղեկության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը շուտով կլքի զբաղեցրած պաշտոնը: Հիշեցնենք, որ Կարապետյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ փոխարինելով Վաղարշակ Հարությունյանին: Այդ պաշտոնում կնշանակվի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, որը հանրությունից թաքցնում էր իր դատվածության մասին տեղեկությունը։Պարզվում է, նա իր կենսագրությունը սրբագրել է եւ որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից. Օրինակ, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն եւ անգամ դատապարտված է եղել ու նստել է։ Մեր տեղեկություններով, զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է եւ քրեական գործ է հարուցվել այդ առիթով։ Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով․ «Պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»։ Նա 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, ապա այդ պատիժը Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը համապատասխանեցրել է մեր օրենսդրությանը եւ հաստատել։ Նա պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին ազատ է արձակվել համաներումով։ Այս դատվածությունն, ըստ ամենայնի, արդեն մարված է, ուստի այն որեւէ հետեւանք չի առաջացնում նրա՝ պաշտոն զբաղեցնելու հարցում։ Սակայն ուշագրավ է, որ այս փաստը թաքցվել է կենսագրությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր