00:00:00

Փաշինյանի դեմ պայքարի շարժումը պետք է ղեկավարեն Առուշան Առուշանյանը և Գևորգ Փարսյանը. Էդգար Ղազարյան

11:13, 15 նոյեմբեր 2021

Պարտություններից պետք է անցնել հաղթանակների, մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ արձագանքելով Կապանում Գևորգ Փարսյանի տարած հաղթանակին: «Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի շարժումը պետք է ղեկավարեն Առուշան Առուշանյանը և Գևորգ Փարսյանը։ Կյանքը ցույց տվեց, որ այս մարդիկ են կարողանում հաղթել Նիկոլ Փաշինյանին՝ լինեն ազատության մե՞ջ, թե՞ բանտում։ Չուզեցին, որ նա գնա Գորիս և Կապան՝ չգնաց, որոշեցին, որ պիտի հաղթեն ընտրություններում՝ ջարդեցին գցեցին մի կողմ՝ չնայած իրենց հանդեպ բոլոր հալածանքներին, բոլոր դժվարություններին, ուժային, վարչական և ֆինանսական անհաշվելի ուժին։ Կապանի այսօրվա հաղթական մթնոլորտը պետք է բերել Երևան, Հանրապետության հրապարակ, որտեղի հաղթանակից հետո Կապան վերադառնալ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր