00:00:00

Հայաստանում 1-ին և 2-րդ դեղաչափերը միասին կատարվել է 1 միլիոնից ավելի պատվաստում

11:04, 15 նոյեմբեր 2021

Հայաստանում  նոյեմբերի 14-ի դրությամբ COVID-19-ի դեմ կատարվել է 1 միլիոն 4 հազար 493 պատվաստում: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջին դեղաչափ ստացել է 682 հազար 188, երկրորդ դեղաչափ` 322 հազար 305 մարդ: Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդեռնա»  պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր