00:00:00

ԿԸՀ-ն հրապարակել է 5 համայնքների ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

14:11, 15 նոյեմբեր 2021

Նոյեմբերի 14-ին մի շարք համայնքներում անցկացված ընտրությունների մասով ԿԸՀ տվյալներ է հրապարակել։ Ստեփանավանում հաղթող է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 4004 ձայն, «Բարգավաճ Հայաստանը»՝ ՝ 705 ձայն, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 218: Ընտրողների ընդհանուր թիվը՝ 13 343, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 5 107, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 180:
Կապանում 13 962 ձայնով հաղթել է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը: «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 5791 ձայն: Ընտրողների ընդհանուր թիվը՝ 31 673, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 20 087, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 331: Իջևանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 10 003 ձայնով, ՀՅԴ-ն ստացել է 1964 ձայն: Ընտրողների ընդհանուր թիվը՝ 33 090, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 12 383, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 414: Արզնիում, ըստ ավագանու անդամի ընտրությունների արդյունքի, 116 ձայնով առաջատար է Արտաշես Լալայանը: Լերմոնտովոյում, ըստ ավագանու անդամի ընտրությունների արդյունքի, 46 ձայն ունի Վասիլի Կորոլյովը, իսկ համայնքի ղեկավարի ընտրություններում 167 ձայնով հաղթել է Էդիկ Չախալյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր