00:00:00

«1 ԲԻՍ» կանչով հրդեհ՝ Մաշտոցի բուրգեր-բարերից մեկում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

13:53, 15 նոյեմբեր 2021 Պատահարներ

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 01։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 39/9 հասցեում գտնվող «Բլեք Անգուս» բուրգեր-բարում։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։48-ին, մարվել՝ 01։51-ին։ Այրվել է գրիլի սարքավորում (0․5 քմ)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր