Նոյեմբերի 14-ին Հայաստանի մի շարք մարզերում անցկացնվող ՏԻՄ ընտրություններում Սյունիքի մարզի Կապան վարչական շրջանը սահմանում է ընտրողների մասնակցության ռեկորդներ: ԿԸՀ տվյալներով՝ Կապան խոշորացված համայնքում 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների արդեն 54,75 տոկոսը (17326 ընտրող 31664-ից): Հենց Կապանում, որտեղ Ավագանու ընտրությունները, Իջեւանի եւ Ստեփանավանի հետ մեկտեղ, առաջին անգամ անցկացվում են համամասնական համակարգով, ծավալվել է ամենասուր պայքարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ նորաստեղծ արմատական ընդդիմադիր «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության մեջեւ: Վերջինի ցուցակը գլխավորել է Կապանի գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը:

Լիովին այլ պատկերն է Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, որն ընտրողների մասնակցության առումով աութսայդերներից է: Այդտեղ 17.00-ի դրությամբ քվեարկել է խոշորացված համայնքի 27,31տոկոսը (9036քաղաքացի 33090-ից):

Կուսակցական ցուցակներով առաջին անգամ ընտրություններն անցկացվում են Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքում, որտեղ 17.00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 30,69տոկոս (4092 ընտրող 13333-ից):

Նոյեմբերի 14-ին հին մեծամասնական համակարգով նաեւ անցկացվում են երկու գյուղապետերի ընտրությունները՝ Կոտայքի մարզի Արզնի բնակավայրում եւ Լոռու մարզի Լերմոնտովո բնակավայրում: Արզնիում 17.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 19,2տոկոսը (394 քաղաքացի 2052-ից), իսկ Լերմոնտովոյում՝ 23,86 տոկոսը (162 ընտրող 672-ից):

Ընդհանուր առմամբ նշված բնակավայրերում ընտրողների մասնակցությունը կազմել է 38,38տոկոս (31010 ընտրող 80798-ից):

Ընտրատեղամասերն ամենուր կփակվեն 20.00-ին, որից հետո կմեկնարկի ընտրությունների արդյունքների հաշվարկը:

21.00-ին կհրապարակվեն ընտրողների մասնակցության վերջնական տվյալները: