00:00:00

Կորոնավիրուսը Վրաստանում. 24 ժամվա ընթացքում մահացել է 81 հիվանդ. jnews.ge

18:58, 14 նոյեմբեր 2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 700 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 277 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 81 հիվանդ: Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 38 817 թեստավորոպմ, այստեղից 19 158-ը՝ հակամարմինների, իսկ 19 659-ը՝ PCR: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրական՝ 9.53 տոկոս, վերջին 14 օրում՝ 10.02 տոկոս, իսկ վերջին 7 օրում՝ 9.60 տոկոս: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 784 091 դեպք, որից 716 382 հիվանդ ապաքինվել է, 10 975-ը՝ մահացել: Ընդհանուր առմամբ կատարվել է 2 046 362 պատվաստում, օրական՝ 4 946 պատվաստում: Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է գտնվում 6 838 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 216 մարդ: Երեկ, նոյեմբերի 13-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 565 նոր դեպք, ապաքինվել է 2 285 պացիենտ, մահացել 78 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր