00:00:00

Հայաստանի տարածքում վերաբացվել են «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի բոլոր մասնաճյուղերը

17:56, 14 նոյեմբեր 2021

Հայաստանի տարածքում վերաբացվել են «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի բոլոր մասնաճյուղերը: Այս մասին տեղեկացնում են ընկերության ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք՝ պիցցերիաները փակվել էին նոյեմբերի 5-ից, երբ հայտնի դարձավ, որ մի քանի տասնյակ մարդիկ տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ՝ թունավորման ախտանիշներով: Մի քանի օրվա ընթացքում թունավորված քաղաքացիների թիվը կտրուկ աճեց՝ հասնելով 179-ի: «Տաշիր պիցցա»-ի սննդի կետերում 171 քաղաքացիների թունավորման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նոյեմբերի 10-ին ՍԱՏՄ-ն ու առողջապահության նախարարությունը հանդես եկան պիցցերիաների ցանցի մասնաճյուղերում իրականացված հետազոտությունների ու լաբորատոր փորձաքննությունների մասին համատեղ հայտարարությամբ: Ըստ այդմ՝ պարզվել էր, որ լաբորատոր փորձարկումների արդյունքներով սահմանված նորմերին չեն համապատասխանել «Կեսար» աղցանն ու հավի թռչնամսով պատրաստված մյուս ուտեստները: Խախտումներ էին հայտնաբերվել նաև աղցանի սոուսի, մարինացված սնկի, երշիկի, կտրատած երշիկի, եփած սնկի, քերած պանրի, հավով միջուկի մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր