Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Շենգավիթի քննչական բաժնում բնակարանային գողություն հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում shamshyan.com–ը, նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 11-ին Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած գողության փաստով:

Այդ օրը՝ երեկոյան, ոստիկանության  Շենգավիթի բաժին  ահազանգ է ստացվել Արաշակունյաց պողոտայի շենքերից մեկի բնակիչ, 56-ամյա Սենիկ Մ.-ից, ով հայտնել է, որ  նույն օրը՝ ժամը  09:00-ից մինչև 17:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք  հարմարեցված բանալու միջոցով բացել են իր տան դուռը և 2-րդ հարկի ննջասենյակներից գողություն են կատարել:

Սենիկ Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը տանից հափշտակել են գումար և ոսկյա զարդեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սենիկ Մ.-ն հայտնել է նաև, որ ինքն աշխատում է «Բագարանի բարիք» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։