00:00:00

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ

14:37, 14 նոյեմբեր 2021 Պատահարներ

Նոյեմբերի 14-ին, ժամը 00:40-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131-րդ կմ-ին «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձորի ԲԿ․ վերջինս, հոսպիտալացման ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր