00:00:00

Ստեփանավանում, Կապանում և Իջևանում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ

14:04, 14 նոյեմբեր 2021

Այսօր ՀՀ երեք քաղաքներում՝ Ստեփանավանում, Կապանում և Իջևանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Իջեւան համայնքի ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները և «Քաղաքացիական պայմանագիր»։ ՀՅԴ կուսակցության ցուցակը ղեկավարում է Վահան Ղազումյանը, իսկ ՔՊ-ի ցուցակը՝ Արթուր Ճաղարյանը։ Կապանում մասնակցում են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Դավիթ Դանիելյանը։ Ստեփանավանում ընտրություններին առաջադրել են թեկնածուներ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը, ՀԱԿ-ի ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը, իսկ ՔՊ-ի ցուցակը՝ Արմեն Գրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր