00:00:00

Կյանքի առաջին պահը՝ լուսանկարներում. Ֆրանգյանը՝ ծննդաբերություններ լուսանկարելու մասին

23:12, 13 նոյեմբեր 2021 Մշակույթ

Կյանքի առաջին պահը՝ լուսանկարներում։ Լուսանկարիչ Ռոբերտ Ֆրանգյանի տեսախցիկն  արդեն մի քանի անգամ է ֆիքսել է ծնարանում՝  նորածինների լույս աշխարհ գալը։ Irakanum.am-ի հետ զրույցում խոսելով ծննդաբերության ընթացքը լուսանկարելու գաղափարի մասին, լուսանկարիչն ասաց․ «Գաղափարն ինձ  մոտ առաջացել էր դեռ մի քանի տարի առաջ, հետո խորհրդակցեցի բժիշկ Աննա Տողրամաջյանի հետ, ով ասեց, որ հնարավոր է իրականացնել, և շատ օգնեց այդ հարցում։ Մենք համատեղ սկսեցինք ծնուդները նկարել»։ Ֆրանգյանն ասաց, որ արդեն չորրորդ ծննդաբերությանն է ներկա գտնվել և լուսանկարներ արել։ «Բժշկուհին նախ ստանում է ծնողների համաձայնությունը, որից հետո նոր միայն հնարավոր է լինել մուտք գործել ծնարան։ Լուսանկարները մենք նվիրում ենք նորածնի ծնողներին։  Անկեղծ ասեմ, որ զգացողությունները միշտ տարբեր են լինում, երբ հենց նոր բալիկին լույս աշխարհ բերած մայրը հանդիպում է իր նորածնին»,- ասաց Ֆրանգյանը, պատասխանելով այն հարցին, թե ծնողները հեշտությամբ են համաձայնում լուսանկարել ծննդաբերության ընթացքը, թե՞ ոչ։ Խնդիրներ աշխատանքում լուսանկարիչն ասում է գրեթե չեն լինում։ Համեստորեն նշում է, աշխատանքը իրականցնում է պրոֆեսիոնալ, բժիշկներն էլ կատարում են իրենց աշխատանքը։ Իհարկե լինում են նաև հրաժարվողներ, դա էլ ըստ լուսանկարիչի ունի իր պատճառները։ Հասարակության մտածելակերպը մի փոքր այլ է, հատկապես երբ տեղեկանում են, որ լուսանկարիչը արական սեռի ներկայացուցիչ է, լինում է, որ ծնողները չեն համաձայնում։ Պայմանավորված համավարակով նորածնի հորը ծնարան ներս չեն թողնում։ Լուսանկարներն արվում են «Աստղիկ» ԲԿ-ում։ Ի դեպ լուսանկարներն հիմա Ռոբերտ Ֆրանգյանն իրականացնում է անվճար։ «Ես հիմա որ տեսնում եմ ծննդաբերության ընթացքը, անպայման որոշել եմ ապագայում ներկա գտնվել իմ կնոջ ծննդաբերությանը»,- եզրափակեց լուսանկարիչը։ Irakanum.am Լուսանկարները՝ Ռոբերտ Ֆրանգյանի

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր