00:00:00

Ադրբեջանական հենակետի վրա նռնակ նետած Նորայրը Մարտիկի եղբայրը չէ, նրան մեր իրավապահներին պետք է հանձնեն. պատգամավոր

22:46, 13 նոյեմբեր 2021

Այսօր վաղ առավոտյան Շուշիի մոտ ադրբեջանական հենակետի վրա նռնակ նետած Նորայր Միրզոյանը, օրեր առաջ այդ տարածքում սպանված ջրմուղի 22-ամյա աշխատակից Մարտիկի եղբայրը չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը` հավելելով:
Պատգամավորը նշեց, որ Նորայրին ռուս խաղաղապահները արդեն պետք է հայ իրավապահներին հանձնած լինեին: «Իմ տեղեկություններով այս պահին արդեն պետք է Նորայրին մեր իրավապահներին  հանձնած լինեի, կհետեւենք մեր իրավապահ մարմինների հայտարարություններին»,- ասաց նա: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նորայր Միրզոյանը նռնակ էր նետել Շուշիի ճանապարհին հերթապահություն իրականացնող ադրբեջանցիների ուղղությամբ՝ ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների: Արցախի քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին՝ Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր