00:00:00

Վաճառակետի մոտ ծագած խնդիրն ավարտվել էր դանակահարությամբ

22:11, 13 նոյեմբեր 2021 Պատահարներ

Նոյեմբերի 12-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում հարցականով, որովայնի բութ վնասվածք, կտրած-ծակած վերք, ձախ պերորիբիտալ հեմատոմաքերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վեդիի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Ուրցաձոր գյուղի Տիգրան Մեծի փողոցի վաճառակետի մոտ ծագած վիճաբանության ժամանակ. 30-ամյա տղամարդը ձեռքով ու ոտքով հարվածներ էր հասցրել տուժածին, ապա հարվածել դանակով։ Բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր