00:00:00

Երեք ադրբեջանցի վիրավորվել է, մեր կողմից տուժած չկա. մանրամասներ

15:00, 13 նոյեմբեր 2021 Պատահարներ

Մեր կողմից վիրավոր չկա, ադրբեջանական կողմից երեք վիրավոր կա։ 24News-ի հետ զրույցում նման տեղեկություն հայտնեց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 8-ին Շուշիում «Ջրմուղ կոյուղի» ընկերության սպանված աշխատակցի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ Մետաքսյա Հակոբյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Երևանից դեպի Շուշի եկող ճանապարհի հատվածում (Ստեփանակերտից դեպի Շուշի եկող հիմնական ճանապարհից զատ), որտեղի ձախ կողմում տեղակայված են ադրբեջանցիները։ Հիշեցնենք՝ այսօր առավոտյան սպանված բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել էր ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ, ինչի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը փակվել էր, իսկ ավելի ուշ՝ բացվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր