00:00:00

«Գնթունիկի» տերը հայտնվել է իշխանամերձ ուժի ցուցակում․ «Հրապարակ»

14:07, 13 նոյեմբեր 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապարանում առաջադրվել է 2 ուժ․ ՔՊ-ն առաջադրել է երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական, «Ապարան գրուպ»-ի տեր Էդգար Փարվանյանին, որի մրցակիցը գործող համայնքապետ, «Գնթունիկի» սեփականատեր Կարեն Եղիազարյանն է։ Նա առաջադրվել է «Եղիազարյան դաշինքով», որի  կազմում են Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան» ու «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունները։ Սակայն Եղիազարյանը եւ երկրորդ համարն անկուսակցականներ են, եւ նրանց աջակցում են տեղի ընդդիմադիրները, ուստի, ընտրության արդյունքներից կախված, կարող է հրաժարվեն իշխանամերձ ուժերի հետ համագործակցությունից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր