00:00:00

Իրանից բեռնափոխադրումները կարող են թույլ չտալ․ «Հրապարակ»

13:48, 13 նոյեմբեր 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետ դնելու վերաբերյալ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ չնայած «ադրբեջանական կողմը դեռ ամբողջապես չի տեղեկացրել՝ ինչ է դա ենթադրում, բայց տրամաբանությունը կարող է ենթադրել որոշակի վճարների գանձում՝ ճանապարհից օգտվելու համար, բնականաբար՝ նաեւ անձնագրերի ստուգում»: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, եւ ՀՀ քաղաքացիները չեն կարող իրենց անձնագրերով հատել սահմանը, որքան էլ զավեշտալի է հնչում` դրա համար Ադրբեջանը նաեւ մուտքի վիզա կարող է պահանջել։ Նույն հիմնավորմամբ էլ Իրանից բեռնափոխադրումները կարող են թույլ չտալ։ Այս հարցերը կարգավորելու համար պետք է պետություն ունենալ, բայց եթե ունենայինք, այդ մաքսակետն ուղղակի չէր հայտնվի Սյունիքում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր