00:00:00

ՔՊ-ն վտանգավոր համայնքներում յուրայիններին նշանակում է ԺՊ-ներ․ «Հրապարակ»

09:12, 13 նոյեմբեր 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին լրացել է Արարատի մարզի մի շարք համայնքապետերի պաշտոնավարման ժամկետը, իշխանությունը վտանգավոր համայնքներում յուրայիններին նշանակել է ԺՊ-ներ, որ վարչական լծակները դեկտեմբերի 5-ի ընտրություններին օգտագործեն հօգուտ ՔՊ-ի։ Նախ չեզոքացրել են Գարիկ Սարգսյանի հիմնական մրցակցին՝ Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանին, որն առաջադրվել է Վեդիում՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով։ Թարթիկյանի փոխարեն ԺՊ են նշանակել նախկին համայնքապետին, որի կինը դպրոցի տնօրենն է։ Վեդիում դեռ չեն նշանակել, թեկնածուն երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական Կառլեն Հակոբյանի որդին է: Իսկ Հակոբյանը Ֆիրդուս Զաքարյանի կուսակցության անդամ է։ Զաքարյանն Արարատի թեկնածուներից է: Լրացել է նաեւ Ոսկետափի, Այգեվանի, Դաշտաքարի համայնքապետերի ժամկետը, սակայն այստեղ վտանգ չեն տեսնում` նրանք դեռ կմնան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր