ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի կարանտին սահմանելու վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ են կատարվել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ քրեակատարողական հիմնարկներում արգելվում են տեսակցությունները, բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի: Ի դեպ, այս սահմանափակումը չի տարածվում օրենսդրությամբ սահմանված՝ իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով, Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ:

Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում կարգելվեն տեսակցությունները, բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի: Նաեւ՝ կարգելվեն շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները, բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ ընտանիքի անդամի ծանր հիվանդության կամ մահվան, կամ 9-րդ մասով սահմանված, ինչպես նաև 11-րդ մասի համաձայն՝ 15 օրացուցային օրից ավելի տրվող վերականգնողական արձակուրդների: