00:00:00

ԵՄ-ն եւ ՄԱԶԾ-ն մեկնարկել են «Համայնքների ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը Հայաստանում

01:58, 13 նոյեմբեր 2021 Տնտեսություն

Եվրամիությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ սկսել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Համայնքների ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը»: Այն կգործի մինչեւ 2024 թվականը եւ ուղղված կլինի Արեւելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կիրառելու զարգացման նորարարական մեթոդներ, որոնք կապահովեն արդար մոտեցում, ինչպես նաեւ բարենպաստ ազդեցություն շրջակա միջավայրի վրա: «Համայնքների ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության միջոցով ԵՄ-ն կաջակցի Հայաստանի տեղական իշխանություններին բարդ մարտահրավերների համար նորարարական լուծումներ գտնելու հարցում՝ շեշտը դնելով կայուն տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման եւ քաղաքացիների կենսամակարդակի բարելավման վրա»,-ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ Նշենք, որ նախաձեռնության առաջին փուլում Հայաստանի ավելի քան 30 համայնք մշակել եւ իրականացրել է տեղական տնտեսական զարգացման բարելավված ծրագրեր։ Ծրագիրը ֆինանսավորման հնարավորություններ կտրամադրի տեղական ինքնակառավարման մարմիններին եւ համայնքներին՝ մշակելու եւ իրականացնելու իրենց նորարարական լուծումները՝ խթանելու եւ ակտիվացնելու համայնքների զարգացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր