00:00:00

Հայաստանը կորոնավիրուսից մահվան նոր դեպքերի ցուցանիշով 10-րդ տեղում է

23:11, 12 նոյեմբեր 2021

Հայաստանն աշխարհում կորոնավիրուսից մահվան նոր դեպքերի թվով 10-րդ տեղում է։ Այս մասին տեղեկանում ենք worldometers.info հարթակից։ Կորոնավիրուսից մահվան նոր դեպքերի թվով առաջին տեղում Ռուսաստանն է, այնուհետև Ուկրաինան, Ռումինիան։ Հարևան Իրանը 7-րդ տեղում է, իսկ Վրաստանը՝ 9-րդ տեղում։ Կորոնավիրուսից մահացության ընդհանուր դեպքերի քանակով Հայաստանը 69-րդ տեղում է։ Համավարակի ողջ ընթացքում գրանցվել է 6 937 մահվան դեպք։ Ընդհանուր մահացությունների քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ այս ողջ ընթացքում գրանցվել է 780 775 մահ, այնուհետև Բրազիլիան։ Այստեղ համավարակի ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 610 323 դեպք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր