00:00:00

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ

21:25, 12 նոյեմբեր 2021 Պատահարներ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ (անդամահատված): Այս մասին հայտնում է բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը: Դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս: Կենդանին վզկապի փոխարեն կապված է եղել պողպատե տռոսով, որի մյուս ծայրը փաթաթված է եղել երեխայի մատներին, վազելու ժամանակ այն ձգվել է, ինչի հետևանքով տղայի չորս մատները կտրվել են: Երեխան տասը ժամ վիրահատվել է, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժները կատարել են ձեռքի մատների ռեպլանտացիա: Տանը կամ բակերում պահվող կենդանիների համար հորդորում ենք օգտագործել հատուկ նախատեսված վզկապներ, նման սարսափելի դեպքերից խուսափելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր