00:00:00

«Իջևանի գինու, կոնյակի գործարան»-ի 14 աշխատակցի ժամանակավորապես արգելել են աշխատանքի ներկայանալ

20:49, 12 նոյեմբեր 2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության 14 աշխատակիցների ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու որոշում: Այսպիսի պատժամիջոցի հիմք է ծառայել այն փաստը, որ, խախտելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը, վերջիներս չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չեն ունեցել սանիտարական (բժշկական) գրքույկներ: Նրանց աշխատանքի իրավունքը կվերականգնվի միայն բժշկական զննում անցնելուց և սանիտարական գրքույկներ ձեռք բերելուց հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր